News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր ակցիայի մասին: Ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը Beeline-ի բաժանորդները՝ իրենց բջջային հեռախոսների վրա ներբեռնելով «My Beeline Armenia»  բջջային հավելվածը եւ գրանցվելով հավելվածում, կստանան 30 օրվա ընթացքում 1000 ՄԲ անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն:

«Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար ստեղծել ժամանակակից տեխնիկական լուծումներ թվային ոլորտում եւ տրամադրել շահավետ առաջարկներ: Համոզված եմ, որ այս հավելվածն առաջին իսկ օգտագործումից հետո կդառնա բաժանորդների լավագույն օգնականը եւ դրա շնորհիվ մեր ծառայություններն էլ ավելի պարզ ու հարմար կդառնան»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է հեշտությամբ կառավարել հաշիվը, տեսնել մնացորդը,  միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի եւ միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ եւ mShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն եւ այլն: Հավելվածը անվճար կարելի է ներբեռնել Play Market, App Store եւ Windows հարթակներից, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ