Լոնդոնի մետրոյում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը 22-ի է հասել։ Նրանք բոլորը հիվանդանոցներ են տեղափոխվել, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է BBC-ն։
Լոնդոնի ոստիկանապետի տեղակալ Մարկ Ռոուլին հայտարարել է, որ կայարանում պայթյունը որոտացել է ինքնաշեն պայթուցիկ սարքի դետոնացիայի արդյունքում։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն է համարում։