News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման եւ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել են մաքրման աշխատանքների պահանջների վերաբերյալ որոշումներ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար աղբահանության սակագների որոշումներ, սակայն դեռեւս աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ընդհանուր հավաքագրման ծավալներն ավելացնելու մասով: Համատեղ որոշվել է այն ցուցանիշը, որը պետք է արձանագրվի տարվա վերջի դրությամբ:

Նշվել է, որ առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 22.7 տոկոս, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22 տոկոսով: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ համատեղ քննարկել սահմանամերձ շրջաններում բժշկական հաստատությունների բժիշկ ղեկավարներին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակման վերանայման հարցը:

Մարզպետը ներկայացրել է նաեւ ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ընդգծելով, մասնավորապես, որ Գետահովիտ համայքնում 600 մլն դրամի, Իջեւանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի եւ 1 մլն դոլարի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են: Բերդի տարածաշրջանում 5մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայումս ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018 թվականին այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի: Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ եւ ընդգրկում է բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր եւս: Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաեւ կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.508 մլրդ. դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ նաեւ Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող միջոցառումներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով: Միաժամանակ վարչապետը մարզպետին հանձնարարել է մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողներին եւ ֆերմերներին հնարավորինս լայնորեն տեղեկացնել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ