News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանը իր ցուցմունքում մանրամասներ է պատմել։ Նշենք, որ Սմբատ Գալոյանը պայմանագրային զինծառայող է եղել, բանակային 5-րդ կորպուսում է ծառայել եւ պարգեւատրվել է որպես լավագույն դիպուկահար։

Նա ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանին անձնապես չի ճանաչել, նրա հետ շփվել է գործով մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանի միջոցով։ Սեֆիլյանի ծրագրերի մասին տեղեկացել է Պետրոսյանից։ Ըստ Սմբատ Գալոյանի՝ Սեֆիլյանը ծրագրել էր հեղաշրջում իրականացնել, որ շրջանակում նախ պետք է գրավեին Նուբարաշենի զորամասը։

Մեղադրյալը պնդել է, որ ամբողջ ընթացքում իրեն վստահեցրել են, որ անարյուն հեղաշրջում է լինելու։ Պաշտպանի հարցին, թե եթե անձամբ չի ճանաչել, ինչո՞ւ է համոզված, որ Սեֆիլյանն է նման հեղաշրջում ծրագրել, վկան հավաստիացրել է, թե Պետրոսյանից է իմացել։ Մեղադրյալը ասել է, որ ինքը ներգրավված էր մի խմբում, որի անդամներն էին Ներսես Պողոսյանը, Հովհաննես Պետրոսյանը։ Մեղադրյալը վստահեցրել է, որ հրաման են ստացել Նուբարաշենի զորամաս մտնել, բայց հրաժարվել են եւ զենքերը վերադարձրել։ «Մենք նույնիսկ փամփուշտները եռացրել էինք, որ եթե գնայինք Նուբարաշեն, ապա կրակելուց դրանք չպայթեին ու զինվորները չտուժեին»,- ասել է մեղադրյալը։ Նա քանիցս շեշտել է, որ իրեն մշտապես վստահեցրել են, որ այդ գործողությունների ժամանակ պետք է արյուն չթափվեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ