News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական ապրանքների ու արտադրողների «Ոսկե նուռ» 13-րդ տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունն անցել է Մոսկվայի կենտրոնում՝ Հեղափոխության հրապարակում։ Ամենամյա բարեկամական միջոցառումը կազմակերպվել է Երեւանի ու Մոսկվայի կառավարությունների եւ Մոսկվայի արտաքին տնտեսական ու միջազգային կապերի բաժնի աջակցությամբ։

«Մոսկովյան տոների շարքում «Ոսկե նուռը» անմոռանալի ու վառ իրադարձություն է։ Բարի ու հրաշալի ավանդույթ, որի հիմքը դրել են Մոսկվան ու Երեւանը՝ որպես բարեկամության ու հարաբերությունների զարգացման խորհրդանիշ»,- ասել է Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինը՝ տոնավաճառը բացելիս։ Այդ փառատոնի շրջանակում,շարունակել է նա, ոչ միայն մոսկվացիները, այլեւ մայրաքաղաքի հյուրերը կկարողանան համտեսել հայկական կերակրատեսակներ, լսել հայկական երաժշտություն, մասնակցել վարպետության դասընթացների ու ձեռք բերել հայաստանյան հուշանվերներ ու ապրանքներ։ Հատկապես ուզում ենք նշել, որ վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի ու Մոսկվայի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 40 տոկոսով։ Իմ կարծիքով սա ունիկալ վիճակագրական տվյալ է ՝ մեզ համար ոչ հեշտ տնտեսական ժամանակաշրջանում։ Ես բոլորիս մաղթում եմ, որ փառատոնը հաջող անցնի, որպեսզի սրանք լինեն անմոռանալի վառ օրեր, որոնք խորհրդանշում են մեր ամուր բազմադարյա բարեկամությունը»,- ասել է Չերյոմինը։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը Մոսկվայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել տոնավաճառի կազմակերպման հարցում ցուցաբերված օգնության համար։ «Մոսկվայի կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ջանքերն ուղղված են որոշակի նախագծերի իրականացմանը, որոնցից մեկն է «Ոսկե նուռը»։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ հաջորդ տարի մենք նշելու ենք համագործակցության ծրագրի արդեն 20-ամյակը։ Մեզ շատ ուրախացնում է, որ Մոսկվայի ու Երեւանի միջեւ ձեւավորվել է սերտ գործընկերություն թե հումանիտար, թե առեւտրատնտեսական ոլորտներում։ Մենք ուրախ ենք նորից մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական մշակույթն ու փոխանցել հայկական տրամադրությունը»,- ասել է նա։

Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի Արտակարգ ու լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սուրեն Վարդանյանը, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում ԼԴՊՌ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլ պաշտոնատար անձինք։ Ժիրինովսկին խոստացել է բոլոր հավաքվածներին անել հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ երկաթգծային հաղորդակցությունը վերականգնելու համար։

Այդ նույն օրը «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի է ունեցել «Մոսկվայի ու ԵՐեւանի առեւտրա-տնտեսական ու մշակութային կապերի զարգացման հեռանկարները՝ ԵՏՄ երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման շրջանակում» կլոր սեղանը։ Մասնակիցները քննարկել են բիզնեսի, գիտության ու արդյունաբերության ոլորտներում փոխգորածցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները, նաեւ քաղաքների միջեւ համագործակցության հեռանկարային հիմնական ոլորտները։

«Ոսկե նուռը» Մոսկվայում անցնում է սեպտեմբերի 14-17-ը։ Տոնավաճառի հյուրերը կարող են ծանոթանալ հայկական երաժշտական գործիքներին՝ դուդուկին, քյամանչային, զուռնային, դհոլին, ազգային պարերի պատմությանը, մասնակցել վարպետության դասընթացների, սովորել քոչարի, բերդ ու յարխուշտա պարել։ Տոնավաճառում ներկայացված են պարենամթերայի ապրանքներ, ոսկերչական րեր, հուշանվերներ, ժողովրդական գեղարվեստական ձեռագործության ու արհեստների արտադրանքներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ