News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բնապահպանության միջազգային միությունը ձնե ընձառյուծներին հանել է անհետացող տեսակների ցանկից ու ընդգրկել խոցելի տեսակներում։ Ըստ նոր կարգավիճակի՝ նրանք դեռ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, բայց այդ սպառնալիքն արդեն այնքան էլ ուժեղ չէ։ Այս մասին հայտնում է Կարմիր գրքի կայքը։

Նշում են, որ 2008-ին ձնե ընձառյուծները սխալմամբ են հայտնվել անհետացող տեսակների ցանկում։ Անհետացող են համարվում այն տեսակները, որոնց քանակը    2500-ից քիչ է եւ որը վերջին երկու սերունդների շրջանակում կրճատվել է ավելի քան 20 տոկոսով։ Սակայն ձնե ընձառյուծների հաշվարկի ժամանակ անհատների ընդհանուր քանակության փոխարեն նշվել էր պոպուլյացիայի արդյունավետ չափը՝ անհատների թիվը, որն անմիջապես մասնակցում է հաջորդ սերնդի ստեղծմանը։ Մեծահասակ կենդանիների քանակը ընդամենը կազմել է ավելի քան չորս հազար։

Ձնե ընձառյուծները ապրում են Միջին Ասիայի 12 երկրներում ։ Բնապահպանության միջազգային միությունը դրանց քանակությունն այսօրվա դրությամբ գնահատում է 7367-7884 անհատ։ Նրանց համար սպառնալիք են որսագողերը, որոնք սպանում են կենդանիներին հանուն նրանց մորթու։ Մեկ այլ խնդիր է բնակության վայրի կորուստը՝ կլիմայի փոփոխությունների ու մարդկանցով կողմից այդ տարածքների բնակեցման հետեւանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ