News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն իր մյուս ժողովրդավարական գործընկերների հետ միասին աշխատում է այն ուղղությամբ, որ ՄԱԿ ԱԽ անդամնեը հանգեն փոխհամաձայնության ու միասնական ճակատով դիմակայեն ԿԺԴՀ-ին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ելույթ ունենալով սեպտեմբերի 15-ին Վաշինգթոնում նախարարական հանդիպոմից առաջ։

Սկզբում մենք դիմել ենք մեր տարածաշրջանային դաշնակիցներին՝ Հարավային Կորեային ու Ճապոնիային։ Աշխատելով նրանց ու ժողովրդավարական մյուս գործընկերների հետ, մենք շարունակում ենք ձգտել փոխհամաձայնության հասնել ՄԱԿ ԱԽ-ում, որպեսզի ձեւավորեն միասնական միջազգային ճակատ, որը պայքարելու է, որպեսզի մենք անվտանգության մեջ լինենք։ Հյուսիսային Կորեան այսօրվա դրությամբ գլոբալ սպառնալիք է ու նա գլոբալ պատասխանի կարիք ունի բոլոր պետությունների կողմից»,- հայտնել է Թիլերսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԿԺԴՀ-ն ուրբաթ բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել, որը թռչելով Հոկկայդո ճապոնական կղզու վրայով Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ՝ ընկել է Էրիմո հրվանդանից 2 հազար կմ արեւելք։ Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ արձակումն իրականացվել է Փհենյանի շրջանից։ Հրթիռային փորձարկումը իրականացվել է ՄԱԿ ԱԽ կողմից Փհենյանի դեմ բանաձեւի ընդունումից չորս օր անց։

ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հարցումով ՄԱԿ ԱԽ-ն օրվա ընթացքում  կանցկացնի արտակարգ խորհրդակցություն՝ ԿԺԴՀ գործողությունների կապակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ