News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սուբգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ նացիստական juden frei սխեմայով, բայց հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Այս մասին իր  Facebook-յան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչեւ ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ juden frei սխեմայով, միայն թե հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունն է սկսվել։ Ապահովագրվելու համար, համարելով, որ հայերի հարցերը լուծելուց հետո հրեաներին կանցնեն, ժառանգական հիշողությունն իր դերը կատարել է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։ Մինչդեռ, շարունակել է բլոգերը, իր դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրության տակ բառացիորեն հետեւյալն է գրված (մեջբերում)․ «․․․մեղադրյալ Լապշինը զավթված Ղարաբաղյան շրջանը կոչել է «Արցախ» ինչը ապացուցում է նրա անջատողական գործողությունները՝ Ֆեյբուքյան ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ միասին։ Ուշագրավ է , որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատը եւ առհասարակ (մեջբերում քննիչ Թալիբովի խոսքից) «․․․ Հայոց ցեղասպանությունը հորինված բան է, եթե թուրքերը նրանց կոտորեին՝ մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք․․․» ։ Գեբելսը նյարդայնացած ծխում է։

Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած եւ վերջ ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետեւանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- շեշտել է Ալեքսանդր Լապշինը, իր գրառումն ավարտելով հետեւյալ հեշթեգով՝ #azeromarazm։

Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սեւ ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնացնելու ԼՂՀ այցելելու համար։ Բեառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ