News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ն կարող է ուժ կիրառել Հյուսիսային Կորեայի հետ կոնֆլիկտի լուծման հարցում, բայց չի ցանկանում։ «Ամերիկայի ձայն»–ը փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի դիվանագիտական լուծում տալ Փհենյանի հետ կոնֆլիկտին։ Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ «ավելի քան երբեւէ վստահ է», որ ԱՄՆ–ն «արդյունավետ եւ հսկայական» միջոցներ ունի Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին պատասխանելու համար։

«Ամերիկային եւ իր դաշնակիցներին անհնար է վախեցնել,– ասել է նա Վաշինգտոնի արվարձանում՝ դիմելով «էնդրյուս»  ավիաբազայի ծառայողներին։ –Մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին, մեր երկիրը և մեր քաղաքակրթությունը բոլոր նրանցից, ովքեր համարձակվում են սպառնալ մեզ։ Դա վերաբերում է նաև Հյուսիսային Կորեայի ռեժիմին, որը հերթական անգամ ցույց տվեց իր արհամարհանքը ամբողջ համաշխարհային հանրության և հարևան երկրների հանդեպ»։

Ավելի վաղ հանդես գալով Սպիտակ տանը՝ ազգային անվտանգության նախագահի խորհրդականը Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Փհենյանի դեմ։ «Նրանց, ովքեր ասել և մեկնաբանել են ռազմական հնարավորությունների բացակայությունն, ասեմ, որ մենք ունենք ռազմական հնարավորություններ։ Բայց մենք նախընտրում ենք չօգտագործել դրանք,–ասել է Մաքմասթերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ