News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները  օզոնային շերտը աղտոտող եւ նյութերի արտանետման կրճատման գործում։ Այս մասին սեպտեմբերի 16–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։

Ղահրամանյանի խոսքով՝ Հայաստանում ընթանում է հիդրոքլորացված նյութերը  օզոնային շերտի համար ավելի քիչ վնասակար նյութերով փոխարինելու ծրագրի երկրորդ փուլը:

«Հայաստանում, երբեք չեն արտադրվել նյութեր, որոնք ազդում են օզոնային շերտի քայքայման վրա։ Այդպիսի նյութեր Հայաստան միայն ներկրվել են։ Հայաստան ներկրված նյութերի քանակը, որը կազմել է 114 տոննա, ամբողջությամբ չի օգտագործվել։ Ավելին՝ ներկրվել է այդ նյութերի ընդամենը 10 տոկոսը»,– մանրամասնել է ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ