News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականներին հաջողվել է եվրոպական տիեզերական գործակալության Venus Express զոնդի միջոցով «հայտնվել» Վեներայի գիշերային կողմում եւ առաջին անգամ բնութագրել քամին ու ամպերի վերին շերտերի կառուցվածքը:

«Աստրոնյուսը» նշում է, որ ստացվել են փոքր-ինչ անսպասելի արդյունքներ: Հետազոտությամբ պարզվել է, որ Վեներայի գիշերային կողմում մթնոլորտի կառուցվածքը տարբերվում է մոլորակի ցերեկային կողմի, այսինքն՝ Արեգակին ուղղված կողմի մթնոլորտի կառուցվածքից: Վեներայի գիշերային կողմում մթնոլորտոմ կան այլ տիպի ու ձեւի ամպեր՝ մոլորակի ցերեկային կողմի ամպերի համեմատությամբ, որոնցից որոշները կապված են մոլորակի մակերեւույթի երկրաբանական առանձնահատկությունների հետ:

Վեներայի մթնոլորտում գերակայում են հզոր քամիներըը, որոնք մոլորակի շուրջը զգալիորեն ավելի մեծ արագությամբ են պտտվում, քան մոլորակն ինքն իր առանցքի շուրջը: Այս երեւույթը կոչվում «գերպտույտ», որի պատճառները մինչ օրս գիտնականների համար հանելուկ են:

Ճապոնական JAXA տիեզերական գործակալությունից Հավիեր Փերալթայի ղեկավարությամբ՝ հետազոտողները Venus Express զոնդի միջոցով Վեներայի գիշերային կողմի ամպերի աննախադեպ մանրամասներին են հետեւել:  Լուսանկարներով պարզվել է, որ մոլորակի գիշերային կողմում գերպտույտը տեղի է ունենում ավելի անկանոն եւ քաոսային, քան մոլորակի ցերեկային կողմում: Վեներայի գիշերային կողմում ամպերն ավելի տարածական են, ալիքաձեւ, հաճախ անկանոն կամ ձգված ձեւ ունեն, դրանից զատ՝ դրանցում կանգուն ալիքներ են նկատվել: Այս արդյունքները մատահրավեր են նետում կանգուն ալիքների մասին ժամանակակից տեսությանը, քանի որ այս տեսության համաձայն՝ կանգուն ալիքները կազմավորվում են, երբ մոլորակի մակերեւույթին փչող քամիները հանդիպում են բարձրությունների, օրինակ՝ լեռան կամ բլրի: Սակայն այս ըմբռնմանը հակասում է այն փաստը, որ Վեներայի գիշերային կողմի մակերեւույթին բարձրությունները չափազանց քիչ են, հարց է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ կայուն ալիքներ չեն դիտվում  Վեներայի մթնոլորտի միջին եւ ստորին շերտերում: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս հակասությունը կարող է հանգեցնել մոլորակների մթնոլորտներում կանգուն ալիքների ժամանակակից մոդելների վերանայմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ