News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին գրանցված բանկը` Պրոմեթեյ բանկը, հոկտեմբերի 1-ից հանդես կգա Evocabank ապրանքանիշով: Այդ մասին լրագրողներին հայտնեց բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը (ֆոտոռեպորտաժ):

Անվան փոփոխությունը դեռ սկիզբն է. փոխվում է նաև բանկի ռազմավարությունը: Այսուհետ բանկը կաշխատի mobile first տարբերակով: Յուրաքանչյուր նոր ծառայություն նախեւառաջ հարմարեցված կլինի մոբայլ տարբերակով օգտագործման համար։

Բանկն արդեն պատրաստել է EvocaTouch հավելվածը, որը ևս հասանելի կդառնա հոկտեմբերի 1-ից:

«Ակնհայտ է, որ այսօր հաճախորդների մեծ մասն ավելի շատ ժամանակ է անցկացնում ինտերնետում, քան 10 կամ նույնիսկ 2-3 տարի առաջ: Հաճախորդների հետեւից դեպի օնլայն ձեւաչափ են գնում խանութները, առաքման ծառայությունները, տաքսի ծառայությունները: Բացառություն չեն կազմի նաեւ բանկերը», - համոզված է Կարեն Եղիազարյանը:

EvocaTouch-ը նախատեսված կլինի թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար:

«Նոր անունն ու գույները կարտահայտեն բանկի նոր ուղղությունը»,-հավելեց բանկի մարքետինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանը: Evoca անունը կապված է էվոլյուցիայի հետ, ինչպես նաեւ անգլերեն evoke բառի հետ, որի իմաստն է` արթնացնել:

Նոր տարբերանշանի գույներն են մոխրագույնն ու վառ մանուշակագույնը: Մոխրագույնն արտահայտում է նորագույն տեխնոլոգիաները, իսկ մանուշակագույնը` երիտասադության, նորարարության գույնը:

Բանկը հաճախորդների համար պատրաստել է անակնկալ: Այն հաճախորդները, ովքեր հոկտեմբերի 1-31-ը կբեռնեն EvocaTouch-ը App Store-ից կամ Google Play-ից ու դրանով կպատվիրեն Visa կամ Master քարտ, կմասնակցեն 75 փաթեթների խաղարկությանը: Հաջողակները կուղեւորվեն Դուբայ, որտեղ կայցելեն բոլոր տեսարժան վայրերն ու կմասնակցեն Ջենիֆեր Լոպեսի համերգին` VIP տոմսերով: Ընդ որում, բոլոր ուղեգրերը նախատեսված կլինեն երկու հոգու համար, այնպես որ յուրաքանչյուրը կկարողանա որոշել` ում հետ գնալ ուղեւորության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ