News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայկական ասամբլեան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի  հսկողության եւ կառավարական բարեփոխումների կոմիտեին, ինչպես նաեւ հետախուզության կոմիտեին, որում մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ, վերջերս հրապարակված «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցի լույսի ներքո:

Նամակում ամերիկահայերը նշել են, որ կցանկանային կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները տապալելու Ադրբեջանի փորձերի վրա: «Մենք չպետք է աչք փակենք ամերիկայն ժողովրդավարության վրա  կոռուպցիայի օգնությամբ Ադրբեջանի ազդեցության վրա»,- հայտարարել են Ասամբլեայի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը:

Նրանք նշել են, որ այս շաբաթ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որը դատապարտել է եվրոպական քաղաքական գործիչների վրա ազդելու Ադրբեջանի փորձերը, եւ Կոնգրեսի կոմիտեներին կոչ են արել հետեւել նրանց օրինակին ու այս հարցով հետաքննություն անցկացնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ