News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել՝ կապված Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ակցիայի հետ, որն անցկացվել է Քյոլնում, նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դատապարտում ենք գերմանական իշխանությունների թույլտվությունը սեպտեմբերի 16-ին Քյոլնում ՔԱԿ-ի ճյուղի միջոցառման կազմակերպման եւ ահաբեկչության քարոզման համար: Այսօր մեր նախարարություն է կանչվել Գերմանիայի դեսպանը, որին փոխանցել ենք մեր խիստ արձագանքը: Գերմանիայի իշխանությունները աչք են փակել, որ փառատոնի անվան տակ անցկացված միջոցառման ժամանակ, չնայած Գերմաիայի օրենսդությանը հակասելուն, օգտագործվել են Քրդական աշխատավորական կուսակցության խորհրդանիշները, նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկարով պաստառներ, իսկ նրա գործող առաջնորդներից մեկը հանդես է եկել ահաբեկչության գովաբանմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ից նշել են, որ սա արդեն երկրորդ նման միջոցառումն է, որը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի իրավասու մարմինները հայտարարել են, որ դրանց անցկացումը թույլ չեն տա: «Ահաբեկչության դեմ պայքարում այնպիսի երկակի ստանդարտները, որ ցուցադրում է Գերմանիան, մտահոգություն է հարուցում ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի իմաստով: Մենք Գերմանիային հրավիրում ենք դրա դեմ բազմակողմանի պայքարի սկզբունքին»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ