News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դուրս չի գա կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով այս հարցով Մոնրեալում կայացած նախարարական հանդիպման արդյունքները։

Էներգետիկայի ու կլիմայական փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեի խոսքով՝ Վաշինգթոնը մտադիր չէ դուրս գալ համաձայնագրից, սակայն փորձում է փոխել դրան իր մասնակցության պայմանները։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ Սպիտակ տան խորհրդական Էվերեթ Էյսենսթաթը Մոնրեալում հանդիպման ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է մթնոլորտային արտանետումների քանակը նվազեցնելու մասին  համաձայնագրում ամրագրված նպատակները՝ դրանք փոփոխելու նպատակով։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն պաշտոնապես հայտնել էր ԱՄՆ-ին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին։ Հետագայում Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել լուծարել դաշնային խորհրդատվական խումբը, որը գնահատում է կլիմայական փոփոխությունները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ