News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուս- բելառուսական «Արեւմուտք-2017» ռազմավարական զորավարժությունների երկրորդ փուլը սկսվում է սեպտեմբերի 17-ին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Առաջին փուլի ընթացքում, որը ավարտվել է սեպտեմբերի 16-ին, զինվորականները «ոչնչացրել են» հակառակորդի դիվերսիոն խմբերը, անդրադարձրել պայմանական հակառակորդի հարձակումը ու կրակ բացել նրա գլխավոր ուժերի, օբյեկտների, ենթակառուցվածքի վրա, պատմել են գերատեսչությունից։ Նույնատեսակ առաջադրանքներ են մշակել նաեւ ռուս զինվորականները։

«Երկրորդ փուլի ընթացքւոմ, որն անցնելու սեպտեմբերի 17-20-ը, Ռուսաստանի ու Բելառուսի հրաձգարաններում, նաեւ Բալթիկ ծովի ակվատորիայում, տարածքային խմբավորման ուժերի հետ միասին իրականացվելու են գործնական գործողությունների մշակում՝ մանեւրային պաշտպանության, հարձակողական գործողություններին անցնելու ու հակառակորդի ջախջախումն ավարտին հասցնելու ուղղությամբ»,- ասել են ՊՆ-ից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ