News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի նախագահներ Մուն Չժե Ինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա՝ բալիստիկ հրթիռի վերջին փորձարկմանն ի պատասխան։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սու Հյոնը։

Նրա խոսքով՝ երկու առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն ու ավելի կոշտ եւ արդյունավետ պատժամիջոցներ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ։ «Որպեսզի հասկանալի դառնա, որ նրա կողմից հետագա սադրանքները կհանգեցնեն դիվանագիտական մեկուսացման խորացմանն ու տնտեսական ճնշման ուժեղացմանը»,- մեջբերում է նրա խոսքը Reuters-ը։ Պակ Սու Հյոնը նշել է, որ նախագահները կոշտ դատապարտել են ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումն ու պայմանավորվե լ են, որ երկու երկրները սերտ համագործակցելու են այլ պետությունների հետ՝ Փհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ վերջին պատժամիջոցների կիրառման նպատակով։

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որը թռչելով ճապոնական Հոկայդո կղզու վրայով ընկել է Էրիմո հրվանդանից 2 հազար կմ արեւելք։ Հարավկորեական ու ամերիկյան զինված ուժերի տվյալներով՝ արձակումն իրականացվել է Փհենյանի շրջանից։ Ըստ Պենտագոնի տվյալների՝ խոսքը միջին հեռահարության հրթիռների փորձարկման մաիսն է։ Այն իրականացվել է Փհենյանի դեմ պատժամիջոցները խստացնող ՄԱԿ ԱԽ բանաձեւի ընդունումից չորս օր անց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ