News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեեր քաղաքում բնակվող Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ, Էմսլանդ մարզերի եւ Լաուրենբուրգ քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպում է Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտին նվիրված միջոցառում, որն իր տեսակով առաջինն է Գերմանիայում : Այդ տոնակատարությունը նաեւ հայտնի է «Հայրենասիրության տոն» անվանմամբ:

Լեերում բնակվող Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-ին Լեեր քաղաքի Ինզելգարդեն (Inselgarden) կենտրոնական այգում՝ հայկական խաչքարի պուրակում (հասցե`Nesse Straße1):

Մասնակիցներին կմատուցվի ավանդական հարիսան, միջացառումը կուղեկցվի հայկական երգ ու պահով: Միջոցառմանը ներկա կգտնվեն Լեերի քազաքապետը եւ մարզպետը, ինչպես նաեւ այլ պաշտոնյա անձինք:

«Սիրով հրավիրում ենք Գերմանիայում եւ Եվրոպայում ապրող բոլոր հայերին մասնակցելու աննախադեպ այս միջոցառմանը, համտեսելու ավանդական հարիսան, պարելու ավանդական քոչարին եւ միասին ստեղծելու Մուսա լեռան հերոսամարտին վայել տոնական տրամադրություն«-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը տեղադրվել է 2015 թվականին Լեեր քաղաքի միակ հայ Թովմասյանների ընտանիքի հովանավորությամբ: Խաչքարը նվիրվել է քաղաքին, իսկ քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին 2016 թվականին այն ներառել են Լեերի հուշարձանների շարքին: Նկատենք, որ խաչքարի տարածքը զարդարում են նաեւ Երեւանից բերված «Երեւան Լեեր» գրությամբ նստարանները, որոնք հատուկ հայկական շունչ են տալիս այգուն: Ավելին՝ նմանատիպ նստարաններ են տեղադրված նաեւ Լեերի քաղաքապետարանի բակում:

Տպել
Ամենաշատ