Գարնանային շնորհանդեսի ժամանակ Apple ընկերությունը կանոնսի iPhone 9-ը։ Այս մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը։
Նա նաեւ հայտնել է, որ նախօրեին ներկայացված iPhone X-ը սմարթֆոնների հավաքածուի 10-րդ տարբերակը չէ։ X-ը էքսկլյուզիվ մոդել է, որը հոբելյանական է դարձել մշակողների համար։ Այն, կորպորացիայի ղեկավարի խոսքով, իր մեջ ներառում է այն լավագույնը, ինչ ունեցել են մյուս «խնձորային» սարքերը։
Ին չ վերաբերում է iPhone 9-ին, այն չի առանձնանալու նոր դիզայնով։ Այս տարբերակը կարող է միայն ստանալ iPhone 7-ի ու iPhone 8-ի որոշ համալրումներ, հայտնում է «Էկոնոմիկան այսօրը»։