News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թող Անահիտ Բախշյանը կառավարության հրաժարականի համար ստորագրահավաք անի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով նրան, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ԿԳ նախարարի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բարձր մակարդակով պարգեւատրեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն, որը երկու ամիս առաջ վրաերթի էր ենթարկել Հրազդանի քաղաքացուն: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Այս պարգեւատրումից հետո Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախարարի հրաժարականի պահանջով ստորագրավաք է նախաձեռնել:

Այս առնչությամբ, Բոստանջյանը մի պատմություն հիշեց. «Մեր վաստակաշատ մարդկանցից մեկի, որ հայագիտության ասպարեզի ներկայացուցիչներից էր, զեկույցի վերաբերյալ Կարեն Դեմիրճյանն իր հիացմունքն է արտահայտում: Գալիս ասում են՝ առաջին քարտուղարը բարձր կարծիքի էր, ասում է՝ դե ասեք՝ ինձ մի շքանշան կա: Սերոբիչին ասում են, Սերոբիչն ասում է՝ ես էլ գիտեմ՝ նա լուրջ մարդ է… Հիմա լո՞ւրջ եք վերաբերվում, որ մեդալ են տվել, խրախուսել են, ինչ են արել…. Ես ասում եմ՝ լավ չի, որ տվել են, բայց լուրջ չեմ վերաբերվում»:

Բոստանջյանն Անահիտ Բախշյանի պրոֆեսիոնալիզմին, նվիրվածությանը չի կասկածում, բայց ստորագրահավաքին վերապահումով է վերաբերում:

«Ասում են՝ օրենսդիր, գործադիր,դատական իշխանություն, չկարծեք թե կրթական ոլորտում բարեփոխումները, որոշումները իրականացնում է Լեւոն Մկրտչյանը, որի վերաբերյալ մենք ստորագրահավաք ենք ուզում կազմակերպել։ Թող Անահիտ Բախշյանը կառավարության հրաժարականի համար ստորագրահավաք անի, ոովհետեւ եթե նախարարը սխալ հանդես գա տվյալ ոլորտում, դա դեռեւս չարիքի փոքրագույնն է, որովհետեւ կա կառավարություն, որ կարող է ասել՝ քո քայլերով սխալ ես հանդես գալիս»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ