News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիալիայի նախագահ Միշել Թեմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Վենեսուելայի իրավիճակը ՄԱԿ ԳԱ-ին իր մասնակցության նախաշեմին, հայտնում է O Globo պարբերականը: Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում Թեմերը կարող է անդրադառնալ նաեւ բրազիլական մսամթերքի՝ ԱՄՆ արտահանմանը։ Հանդիպումը կկայանա երկուշաբթի Նյու Յորքում, ուր խոշորագույն հարավամերիկյան պետության նախագահը կժամանի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթի համար։ ԳԱ–ում ելույթ կունենա նաեւ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։

Պերուի նախագահ Պաբլո Կուչինսկին նույնպես հրավիրված է այդ հանդիպմանը, սակայն նա ստիպված էր չեղարկել այցելությունը երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ