News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը երեքշաբթի ցուցմունք կտա, հայտնում է CNN–ը։

«Քոենը CNN–ին  հայտնել է, որ ելույթ կունենա երեքշաբթի սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովում»,– ասված է հայտարարության մեջ։ Ընդ որում, հեռուստատեսությունը իրավաբանի խոսքը չի մեջբերել։

Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ Քոենը ցուցմունք տալուց առաջ չի երդվելու։

Հետախուզության հանձնաժողովի կայքում հաղորդվում է, որ երեքշաբթի կկայանա փակ ճեպազրույց։

Օգոստոսի վերջին New York Times–ը հայտնել էր, որ Քոենը ԱՄՆ կոնգրեսին մանրամասն բացատրություններ էր ներկայացրել ռուսական իշխանությունների հետ կապերի մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ