News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ իր եւ Իոսիֆ Ստալինի միջեւ նմանություն կա: Նա այս մասին նշել է «Կիրակին Մադուրոյի հետ» հաղորդման եթերում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աշխարհում մարդիկ կան, որոնք ինձ կարիբյան Ստալին են համարում: Եվ ես նրան նման եմ: Նայեք իմ կիսադեմին»,- ասել է նա: «Երբեմն ես ինձ հայելու մեջ եմ նայում եւ ինձ Ստալինին եմ նմանեցնում»,- հավելել է նա:

Նախագահը կարծիք է հայտնել, որ իրեն քննադատող համաշխարհային առաջնորդներն իրենց երկրներում ավելի խիստ մեթոդներ են կիրառում, քան ինքը: «Ռահոյը Կատալոնիա ոստիկանություն է ուղարկել, որ ձերբակալի 700 քաղաքապետերի: Ո՞վ է որպես բռնապետ գործում: Մադուրո՞ն, որն ընդդիմությանը թույլ է տալիս հանրաքվե անցկացնել, թե՞ Ռահոյը, որը չի ցանկանում, որ Կատալոնիան արտահայտվի»,- նշել է նա:

Հուլիսի կեսին Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները, այսպես կոչված, ժողովրդական հանրաքվե էին կազմակերպել, որում քաղաքացիներին առաջարկել էին իրենց կարծիքը հայտնել Սահմանադրական ասամբլեայի մասին: Վենեսուելայի նախագահի խոսքով՝ ինքը «հրամայել է ապահովել պահպանությունը, չնայած այն ապօրինի էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ