Դուբայում բավել է լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս, հայտնում է Gulf News-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ սա աշխարհում առաջին նման տեղամասն է: Այն այցելողները կարող են օգտվել ծառայությունների 60 տեսակից, օրինակ՝ իրավախախտման մասին դիմում տալ կամ հաղորդել ճանապարհային պատահարի մասին:
Նշվում է, որ ոստիկանների հետ շփումը կատարվում է տեսակապի միջոցով եւ համացանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը շուրջօրյա է աշխատելու: