News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կընթանա կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին նվիրված «Կարեւորը հայրենիքին ծառայելն է» խորագրով ռազմա–երաժշտական փառատոն։ Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը։

Նա նշել է, որ ավելի վաղ նման փառատոններ չեն անցկացվել ո՛չ խորհրդային, ո՛չ անկախության շրջանում։ «Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են թե՛ դասական, թե՛ էստրադային կատարմամբ։ Սակայն առաջին անգամ մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն նաեւ ռազմական կատարմամբ այդ ժանրին բնորոշ երաժշտական առանձնահատկություններով»,– պարզաբանեց Սարգսյանցը։

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը հայտնեց, որ փառատոնը կընթանա Հայաստանի 3 խոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ