News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայուն հավաքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ։ «Անհրաժեշտ է բաց լինել վաղվա օրվա նոր  հորիզոններին եւ հակազդել մարտահրավերներին։ Ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնայնություն է»,– ընդգծել է Արամ Ա–ն։ Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու սփյուռքը միայն գործընկերներ չեն։ Արամ Ա-ն նշել է, որ անհրաժեշտ է արդյունավետ եւ ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը։ «Սակայն այդ համագործակցությունը պետք չէ դիտարկել տնտեսական նախագծերի տեսքով միայն։ Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է եւ  հակառակը»,– ասել է Արամ Ա կաթողիկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ