News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրում կառավարիչների նախապատրաստումը համեմատաբար վերջերս է սկսել զարգանալ եւ առայժմ ցանկալի մակարդակի վրա չէ: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի Կառավարման հոգեբանություն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ագուզումցյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ հաճախ կարելի է բախվել այնպիսի երեւույթի, երբ տարբեր տեսակի կազմակերպությունների, ընկերությունների եւ ձեռնարկությունների ղեկավարները վիրավորում են իրենց ենթականերին: «Ամենասարսափելի բանն է, երբ անհատն իրեն վիրավորված է զգում: Եվ մենք հաճախ ենք ականատես լինում, որ մարդուն երբեմն անպատժելիորեն են վիրավորում: Սա անչափ լուրջ հարց է»,- ասաց Ագուզումցյանը՝ հավելելով, որ նման պահվածքը պայմանավորված է ոչ այնքան ղեկավարների զգացմունքային արձագանքով, որքան նրանց աշխատանքի մեթոդաբանությամբ, որը որոշալի համակարգի է վերածվել:

Ամբիոնի վարիչի կարծիքով՝ քաղաքակիրթ հասարակության մեջ շփման նման մշակույթն անընդունելի է, ծայրահեղ կործանարար ինչպես աշխատակցի հոգեբանության համար, այնպես էլ ընդհանուր առմամբ նրա կատարած աշխատանքի: Պրոֆեսորի կարծիքով՝ անհրաժեշտ է հրաժարվել աշխատանքի նման ոչ մարդասիրական մեթոդից՝ անցնելով շփման այլ, ավելի քաղաքակիրթ մակարդակի:

Ռուբեն Ագուզումցյանը շեշտեց, որ փոքր եւ մասամբ միջին բիզնեսում, որպես ղեկավարներ, իրենց ամենից լավ երաշխավորել են կանայք, իսկ միջին եւ խոշոր բիզնեսում՝ տղամարդիկ: Պրոֆեսորի խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ կանայք փոքր բիզնեսն ընկալում են որպես ընտանեկան հարաբերություններ եւ երբեմն այն փոխադրում են զգացմունքային մակարդակ: Սա նրանց թույլ է տալիս հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ հաստատել եւ անհրաժեշտության դեպքում դյուրությամբ զիջումների գնալ: Նա նշեց, որ խոշոր բիզնեսում այլ սկզբունք է գործում: Այնտեղ պահանջվում է ավելի սառը, ռացիոնալ եւ տրամաբանական մտածողություն, որը մեծ չափով հատուկ է տղամարդկանց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ