News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չնայած չճանաճված կարգավիճակին, Լեռնային Ղարաբաղը շարունակում է զարգացման այլընտրանքային ճանապարհներ որոնել: Այս մասին սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց» հարթակում ելույթ ունենալիս:

Նախարարը հատուկ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի էներգետիկայի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում ներդրումները: Ըստ Միրզոյանի՝ Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի գործընկեր է՝ ապահովելով կայունությունն ու խաղաղությունը: Աշխարհում Լեռնային Ղարաբաղը  պետք է ընկալվի ոչ թե որպես հակամարտության գոտի, այլ որպես հնագույն քաղաքակրթությամբ երկիր: Մեր արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր խնդիրն է մնում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Սա հիմա ժամանակի պահանջն է դարձել»,- նշեց Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ արդեն դրական տեղաշարժեր կան, որոնք իրականություն են դարձել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հավատարմության շնորհիվ:

«Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը նաեւ հստակ մեսիջ կդառնա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության անթույլատրելիության մասին»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ