News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշգաբադից Մոսկվա ժամանած հայից «Դոմոդեդովոյի» մաքսատան աշխատակիցներն առգրավել են 1,6 մլն ռուբլի ընդհանուր արժեքով ոսկերչական իրերի խմբաքանակ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Հայաստանի 36-ամյա քաղաքացին անցել էր «կանաչ միջանցքով»: Սակայն նրա ձեռքի ուղեբեռը ստուգելիս տեսուչը ոսկերչական 9 իր է հայտնաբերել՝ մատանիներ, ականջօղեր, կախազարդեր, ապարանջան եւ շղթաներ: Տղամարդը պարզաբանել է, որ զարդեղենը ձեռք է բերել կնոջը նվիրելու համար եւ հայտնել է զարդեղենի մոտավոր գինը՝ 6 հազար դոլար, սակայն չի կարողացել ներկայացնել արժեքը հաստատող անդորրագրեր:

Փորձաքննությամբ հաստատվել է, որ զարդերը պատրաստված են 585 հարգի ոսկուց՝ ադամանդների ագուցմամբ: Մասնագետներն արժեքը ավելի բարձր են գնահատել, քան ուղեւորն է հայտնել՝ 1,6 մլն ռուբլի:

«Օրենսդրությունը չխախտելու համար տղամարդը զարդեղենը պետք է հայտարարգրեր եւ անցներ «կարմիր միջանցքով»: Անձնական օգտագործման համար 10 հազար եվրո արժեքից ավելի ապրանք տանելու դեպքում ուղեւորը պետք է մաքսատուրք վճարի: Դա կազմում է 10 հազար եվրոն գերազանցող իրի արժեքի 30 տոկոսը»,- նշել են մաքսատանը:

Զարդեղենի ապօրինի տեղափոխման համար քաղաքացուն տուգանք է սպառնում՝ նախատեսված ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.2 հոդվածով («Ապրանքի չհայտարարագրում կամ ոչ հավաստի հայտարարագում»): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ