News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանը շատ առավելություններ ունի, սակայն դրանք ճիշտ չի օգտագործում: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քեփիթալ մոթորս» ՍՊԸ հիմնադիր, 17 տարի առաջ Լիբանանից Հայաստան տեղափոխված Սեմ Սամուելյանը:

«Այս տարիների ընթացքում Հարկային օրենսգրքում թերացումները վերացվել են, կարելի է ասել՝ դաշտը հեշտացվել է, ինձ համար միակ սահմանափակումը ծավալի մեջ է, որովհետեւ փոքր երկիր ենք եւ պետք է այնպիսի բան արտադրել, որ դրսում հնարավոր լինի իրացնել: Իհարկե, ոլորտներ կան, որոնցում Հայաստանը մրցունակ չէ, բայց եթե հարեւան երկրների հետ ենք համեմատում, մենք շատ առավելություններ ունենք, որոնք շատ դեպքերում չենք կարողանում օգտագործել»,- ասաց գործարարը:

Անդրադառնալով այսօրվա համաժողովին՝ Սեմ Սամուելյանը նշեց, որ նպատակը ծանոթանալն ու կապեր հաստատելն է, ոչ թե որոշումներ կայացնելը. «Հայաստանը պետք է ներկայացնել սփյուռքահայերին, կարծում եմ՝ այս կազմակերպչական աշխատանքը լինելու է արդյունավետ: Համաժողովի նպատակը ծանոթանալն է, կապեր հաստատելը, գեղեցիկ որոշումներ կայացնելու հարթակ չի սա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ