Հանգստյան օրերին ճապոնական կղզիներ հասած «Թալիմ» հզոր թայֆունի հետեւանքով զոհվել է 1 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 42-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Եվս մեկ մարդ անհետ կորած է համարվում։
Այս պահին «Թալիմ» թայֆունը Ճապոնիայի հարավում է եւ շարժվում է դեպի հյուսիս–արեւելք։ Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 975 հեկտոպասկալ, քամու արագությունը կազմում է 30 մ/վրկ, պոռթկումների ժամանակ՝ 45։