News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայատյացության հարցում Ադրբեջանը «կարմիր գիծն» անցնում է: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց» հարթակում:

Նրա խոսքով՝ շատ շուտով Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի գրասենյակը հերթական զեկույցը կհրապարակի, որը վերաբերում է Ադրբեջանում հայատյացությանը: Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը շարունակում է ադրբեջանական սոցցանցերում մոնիթորինգը եւ նոր փաստեր է ներկայացնում: «Փետրվարին համացանցում հայտնված նյութերից ակնհայտ է, որ դիրքերից մեկում ադրբեջանցիները խոսում են ցեղասպանության մասին: Նրանք 2 անգամ հայտարարում են, որ հայերին ցեղասպանություն ցույց կտան: Հայատյացությունը ակադեմիական երեւույթ չէ, դա խոսքի ազատության դրսեւորում չէ, հայատյացությունն այս մարդկանց մոտ ցեղասպանության մոտիվացիա է ստեղծել»,- ընդգծեց Մելիքյանը:

Նրա գնահատմամբ՝ հայատյացությունը տարբեր մակարդակներում է դրսեւորվում: «Ադրբեջանը շահարկեց մի քանի ամիս առաջ երեխայի եւ տատիկի սպանությունը: Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը ոչ մի հայտարարություն չի կատարել մեր զոհված Վաղարշակի կապակցությամբ (աշակերտը զոհվել էր ապրիլի 2-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ – խմբ.): Մենք մեր տրամադրության տակ եղած լուսանկարները չենք հրապարակել՝ հաշի առնելով, որ Վաղարշակն ազգականներ ունի, իսկ Ադրբեջանը տարածել է դատաբժշկական փորձաքննության լուսանկարները»,- հավելեց օմբուդսմենը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերին՝ նա նշեց, որ «սեւ ցուցակների» եւ քրեական հետապնդումների միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել Լեռնային Ղարաբաղ այցելությունները: «Իմ ադրբեջանցի գործընկերը հայտարարում է, որ Ռամիլ Սաֆարովը, բոլորս գիտենք՝ ով է նա, երկրու պետք է օրինակ ծառայի»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը 2005 թվականին Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի սեմինարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ