News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրաքի դաշնային դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը։ Նշենք, որ այն անցկացնելու համար դատարան էր դիմել վարչապետ Հեյդար ալ Աբադին։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ պաշտոնական դիմումի տեքստը ներկայացրել է վարչապետի մամուլի ծառայությունը։ Տեքստում նշվում է, որ Իրաքի վարչապետը սպասվելիք քվեարկությունից  առաջ դատարան էր դիմել  «Իրաքի ցանկացած շրջանի կամ նահանգի առանձնացումը ոչ սահմանադրական ճանաչելու» հայցը քննարկելու համար։

Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ կապակցությամբ տրվել է մանդատ, որը դադարեցնում է քրդական շրջանի անջատման մասին հանրաքվեի անցկացումը։ 

Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ որոշվել է ոչ սահմանադրական ճանաչել քրդական ղեկավարության պլանները և դադարեցնել քվեարկության անցկացումը։

Իրաքյան Քուրդիստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որը Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ ունի՝  իրավաբանորեն ամրագրված երկրի սահմանադրության մեջ։

Խորհրդարանն ուրբաթ իր առաջին նիստի ժամանակ հավանության էր արժանացրել հանրաքվեի անցկացումը։ Բաղդադը, սակայն, անօրինական է համարում քրդական իշխանությունների որոշումը։ Իրաքի վարչապետը ավելի վաղ չէր բացառել ռազմական միջամտությունն այն դեպքում, եթե հանրաքվեն հանգեցնի բռնության տարածմանը, ընդգծելով նաև, որ չի հրաժարվի Էրբիլի հետ բանակցություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ