News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ է հետաքրքրում լիբանանցի զբոսաշրջիկներին, հատկապես քրիստոնյա արաբներին: Սեպտեմբերի 18-ին Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանը:

Նրա խոսքով՝ Երեւան-Բեյրութ չվերթներով օդանավերը լեցուն են գրեթե 90 տոկոսով, ըստ որում՝ Հայաստան են ձգտում գալ ամենեւին էլ ոչ միայն լիբանանցի հայերը, այլ նաեւ արաբները, առաջին հերթին՝ քրիստոնյաները: «Նրանց համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը: Աճում է նաեւ Հայաստանից Լիբանան մեկնող զբոսաշրջիկների թիվը: 2012 թվականին նրանց թիվը 1350 էր, իսկ 2017 թվականի առաջին 8 ամիսներին՝ արդեն մոտ 10 հազար: Դժվարանում եմ ասել, թե որքան զբոսաշրջիկ է Հայաստան ժամանում: Սակայն հնարավոր է նրանց գրավել: Այստեղ ե՛ւ ձմեռային տուրիզմ կա, ե՛ւ բժշկական: Ճիշտ է, վերջինի հարցում մի փոքր դժվարություններ կան, որովհետեւ արտասահմանյան երկրներում, մասնավորապես արաբական երկրներում քիչ են տեղեկացված ինչպիսի բժշկական կենտրոններ կան եւ ինչ կարող են առաջարկել: Այս հարցում աշխատանքի կարիք կա, որովհետեւ որակյալ բժշկությունը բոլոր արաբական երկրներում չէ, որ հասանելի է: Հայկական գնի եւ որակի հարաբերակցությունը կարող է նրանց սաստիկ գրավել»,- նշեց Կիտանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ