News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոչ մի միջազգային կառույց  չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանում անկացվելիք հանրաքվեի արդյունքները։  News.am-ի թղթակցի հետ զրույցում  այսպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա կարծիքով Քուրդիստանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան Իրաքի կառավարության վրա ճնշում գործադրելու փորձ։  «Դրանք բյուջեի, նավթային տարանցման և այլ հարցերի մասին առևտրի փորձեր են։ Ինչպես նաև փորձ է արվում որևէ կերպ միավորելու քրդական կուսակցությունները»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ դեռ հասկանալի չէ,թե  ով է իսկապես պատրաստ աջակցել հանրաքվեին, անգամ հենց Իրաքյան Քուրդիստանում, քանի որ դրա անցկացման հարցը չի քննվել և հավանության չի արժանացել  խորհրդարանի կողմից։

Սատանովսկին հիշեցրել է, որ մի շարք երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Թուրքիան, Իրաքը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, իրենց դժգոհությունն են արտահայտել հանրաքվեի անցկացման վերաբերյալ։  Փորձագետի կարծիքով այսպիսով՝ հանրաքվեն տարածաշրջանում ոչ մի դրական կամ բացասական ազդեցություն չի ունենա։ 

«Ես չգիտեմ՝ կհրաժարվե՞ն նրանք հանրաքվեից, թե՞ ոչ։ Գիտեմ միայն, որ հանրաքվեն որևէ հետևանք չի ունենա»,-ընդգծել է Սատանովսկին՝ հավելելով, որ ներկայումս Քուրդիստանն ունի իր բյուջեն, իր նավթային պաշարները, որոնք նա վաճառում է՝ մաքսանենգ ճանապարհով արտահանելով Թուրքիա կամ Բաղդադի միջոցով հանելով  միջազգային շուկա։

Հիշեցնենք, որ ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անջատվելու նպատակով հանրաքվեի անցկացման օր են նշանակել են սեպտեմբերի 25-ը՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ