News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին «հրթիռ–մարդ» էր անվանել, քանի որ Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկումներ է իրականացնում։ Այս մասին ABC եւ Fox News հեռուստաալիքների եթերում  ասել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմաստերը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նախօրեին խոսել եմ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Հարցրել եմ, թե ինչպես է ապրում հրթիռ–մարդը»,– գրել էր Թրամփը Twitter–ի էջում։

«Ամենայն  հավանականությամբ, այո»,– ասել էր Մաքմաստերը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե Թրամփը Կիմ Չեն Ընի  մասին նման բան գրել է, թե ոչ։

«Քանի որ Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակում»,– ասել է նախագահի օգնականը եւ նշել, որ չի կարելի ծաղրել այդ հրթիռները, քանի որ դրանք մեծ սպառնալիք են ներկայացնում բոլորի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ