News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Artsakh Roots Investment Ltd սփյուռքի ներդրումային ֆոնդը 6 տարում Ղարաբաղում մոտ հազար ընտանիքների արտոնյալ վարկեր է տրամադրել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆոնդի մենեջեր Ստեփան Տեր–Պետրոսյանը։

Ֆոնդն օգնում է Քաշաթաղի շրջանի գյուղացիներին։ Վարկերը տրամադրվում են 9 տոկոս տոկոսադրույքով, որոնցից ԼՂՀ կառավարությունը սուբսիդավորում է 3 տոկոսը եւ վարկային երաշխիքներ տրամադրում։ Այսպիսով՝ կարելի է 6 տոկոսով վարկ վերցնել նաեւ անասնաբուծության ու բուսաբուծության համար։ Վարկերից օգտվել են մոտ 20 սիրիահայեր, որոնք հող են մշակում Կովսականում։

«Սովորաբար մենք մինչեւ 1-1.5 մլն դրամ ենք հատկացնում, բայց եթե խոշոր նախագիծը խոստանում է փակել ծախսերը, ապա աշխատում ենք նաեւ նրանց հետ։ Այդպես է եղել 2 սիրիահայերի հետ, որոնց մենք 100 հազար դոլար ենք տվել։ Նրանք ցորենի մեծ դաշտեր են մշակել, հիմա արդեն տեխնիկա են գնել։ Մեծ բերք են ստանում  եւ հաջող վաճառում։ Նրանք Ղամիշլիում էլ են հող մշակել»,– հավելեց Տեր-Պետրոսյանը։

Նա արտասահմանցի հայերին կոչ է արել գումար ներդնել հիմնադրամում՝ դրանով օգնելով նաեւ իրենց՝ ստանալով 6 տոկոս շահույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ