News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում խանդի հողի վրա նախկին ընկերուհու ընկերոջը ծեծի ենթարկելու եւ դանակով հարվածելու մեղադրանքով պայմանական 3 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Գրիգորյանի համար մեղադրողն ավելի խիստ պատիժ է պահանջում: Մեղադրող Ա. Մուրադյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ Դավիթ Գրիգորյանին վերցնել կալանքի տակ:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. օգոստոսի 26-ին ժամը 23:30-ի սահմանում, Երեւան քաղաքի Աէրացիա 2/7 և 2/8 շենքերի միջնամասում, խանդի հողի վրա իր նախկին ընկերուհու` Հայարփի Հովհաննիսյանի հետ շփվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Դավիթ Խաչիբաբյանի հետ, որի ընթացքում նախ բռունցքով, այնուհետև իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ