Նիսի հայերը ձմեռային հագուստ կգնեն Արցախի բանակի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Նիսի հայ-ֆրանսիական բարեգործական միության նախագահ Մացակ Պոլադյանը։
Օգնությունը տրամադրելու են Նիսի ու Մոնակոյի, նաեւ ամբողջ Պրովանս տարածաշրջանի հայերը, հավելել է նա։
«Մենք գտել ենք այդ ամբողջ սպառազինությունները գնելու ու առաքելու հնարավորություններ ու հույս ունենք, որ դրանով կօգնենք»,- ասել է Պոլադյանը։