Իրաքի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել ԻՊ զինյալների 500 կանանց։ AFP-ի փոխանցմամբ՝ Մոսուլը ԻՊ զինյալներից ազատագրելուց հետո 509 կին ու 813 երեխա է ձերբակալվել ։ Գործակալության աղբյուրի տվյալներով՝ նրանց կուղարկեն քննչական մեկուսարաններ, որպեսզի նախապատարստեն արտաքսման։
Իրաքի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ այդ կանանցից մոտ 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Փախստականների Նորվեգական խորհրդի տվյալներով՝ ձերբակալված կանայք հիմնականում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ են։