News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների կոչ է անում, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ աշխարհը պետք է սպասի մինչեւ Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները արդյունք տան։ Միաժամանակ նա նշել է նաեւ համարձակ քայլերի անհրաժեշտությունը։ Գաբրիելը շեշտել է, որ Հյուսիսային Կորեային պետք են «միջուկային ռումբի հետ չկապակցված անվտանգության երաշխիքներ»։ Որպես օրինակ նա ներկայացրել է Սառը պատերազմը։ Գաբրիելը նշել է, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Հյուսիսային Կորեայի հետ՝ հայտնելով, որ դրանց պետք է մասնակցեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ