News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր ինչպես կենցաղային տեխնիկան, այնպես էլ ավտոմեքենաները նպաստում են էներգախնայողությանը:

Միավորելով վառելիքային եւ էլեկտրական շարժիչները զգալիորեն նվազեցվում են վառելիքի ծախսն ու կրճատում ածխաթթու գազի արտանետումները: «BMW i8» սպորտային ավտոմեքենան հիբրիդային շարժիչի ու նորարարական դիզայնի խելամիտ համադրություն է: «i8»-ի գաղափարը ծնվել ու կյանքի է կոչվել Գերմանիայում: Այժմ մեքենան հասանելի է նաեւ Հայաստանում: «BMW i8»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Եուրոմոթորս» ընկերությունն է:

2015-2016թթ. «BMW i8»-ը երկու տարի անընդմեջ ճանաչվել է «Տարվա շարժիչ» միջազգային մրցանակաբաշխության հաղթող:

Սեպտեմբերի 15-ին «Փարավոն» հանգստի եւ ժամանցի համալիրի Կոլիզեյ սրահում տեղի ունեցավ «BMW i8» ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը: Բացման արարողությունը թմբուկների ոգեւորիչ զարկերի ներքո էր, համադրված տպավորիչ ազոտային եւ ակրոբատիկ շոու ծրագրով: Միջոցառմանը ներկա էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ավագ որդի Նվեր Ծառուկյանը, կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հասարակական եւ քաղաքական գործիչներ, օտարերկրյա գործընկերներ, գործարարներ եւ լրագրողներ:

«i8»-ը «BMW i» խմբի ավտոմեքենաների երրորդ մոդելն է: Տեխնոլոգիապես հագեցած է. միաժամանակ աշխատում է համատեղված երկու շարժիչով: Ընդհանուր 362 ձիաուժ է եւ այս ամենը 1485 կգ քաշի պարագայում: Այս սպորտային մեքենան հիբրիդային համակարգի շնորհիվ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,4 վրկ-ում:

Շարժիչի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Հիբրիդային շարժիչից բացի «i8»-ն առանձնանում է նաեւ իր ֆուտուրիստիկ դիզայնով, թեթեւ քաշով ու էներգախնայող LED լուսարձակներով, իսկ ածխաթթու գազի արտանետումները մեկ կմ վազքի դեպքում կազմում են ընդամենը 49.0 գ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հայաստանում BMW եւ MINI ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ Եուրոմոթորս ընկերության վաճառքի բաժին, հեռախոս 060 54 40 60:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ