News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա ու նրան քաշել դեպի ջուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գյուղի բնակիչներից մեկը դիմել էր կոկորդիլոսների հմայիչին՝ խնդրելով գտնել իրենց հարեւանին, որ նախօրեին էր կորել։ Նրանք համոզված էին, որ տղամարդու վրա կոկորդիլոս էր հարձակվել։ Սակայն այն բանից հետո, երբ շամանը մտել է գետը ու սկսել  հմայություններ անել, կոկորդիլոսը բռնել է նրան ու քարշ տվել դեպի ջուրը։

Հաջորդ օրը ոստիկանությունը գետում երկու դի է գտել՝ անհետացած մարդունը եւ շամանինը։ Ընդ որում կոկորդիլոսը չէր փորձել նրանց ուտել՝ զոհերը ամենայն հավանականությամբ մահացել էին թթվածնի պակասից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ