News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Հավաքին մասնակցում է 1500 մարդ 70 երկրներից, Հայաստան իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ: Համաժողովի բացմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը: Բացմանը ելույթ են ունեցել նաեւ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսները: Վերջինը խոսել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, սակայն, որ այն չպետք է դիտարկել միայն տնտեսական տեսանկյունից:

Հավելենք, որ սեպտեմբերի 18-20-ն անցկացվող համաժողովի մասնակիցները քննարկելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Հայաստանի զարգացմանը, սահմանամերձ բնակավայրերին, սփյուռքին, հայապահպանության եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել: Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին, որտեղ նաեւ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Նշենք, որ ամիսներ առաջ հայտարարվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայանալու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Սակայն հստակ ժամկետ մինչեւ հիմա չի նշվում:

Բաքվի դատարանից ազատ արձակվելուց եւ Իսրայել հասնելուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինը պարբերաբար գրառումներ է անում Facebook սոցցանցում: Այսօր բլոգերը տեղեկացրել է, որ ադրբեջանական բանտում իր նկատմամբ բռնությունը հաստատող փաստաթղթեր է հավաքում:  Նա փորձում է հերքել ադրբեջանական աղբյուրների տարածած լուրերը, որ Բաքվի մեկուսարանում ինքնասպանության փորձ է արել: Վստահեցնում է, որ այդ վարկածը մշակել են՝ ծեծի հետքերն արդարացնելու համար, որոնք խիստ ակնհայտ են: Մինչ այդ արված գրառմամբ էլ Լապշինը դիմել էր հայերին՝ հորդորելով դիմանալ, քանի որ ադրբեջանցիներն ուզում են «հայերին մահացած տեսնել»: Հիշեցնենք, որ 2016 թվականին Մինսկում ձերբակալված եւ Բաքվին արտահանձնված Լապշինին Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման էին դատապարտել: Սեպտեմբերի 11-ին, սակայն, Իլհամ Ալիեւը որոշել է ներում շնորհել բլոգերին եւ արտահանձնել Իսրայելին:

Իրաքի դաշնային դատարանը որոշում է կայացրել կասեցնել Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը: Որոշվել է ոչ սահմանադրական ճանաչել քրդական ղեկավարության ծրագրերը եւ դադարեցնել քվեարկության անցկացումը: Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը դեմ են արտահայտվել նաեւ մի շարք երկրներ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացման հարց բարձրացնելը Իրաքի կառավարության վրա ճնշում գործադրելու եւ բյուջեի, նավթային տարանցման ու այլ հարցերի շուրջ առեւտրի փորձ է: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը, եթե այն հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից:

Արեւմուտքն էլ առաջարկել է երկու տարով հետաձգել հանրաքվեն, սակայն տեղական իշխանությունները հայտարարել են, որ առաջարկները չեն պարունակում այնպիսի երաշխիքներ, որոնք կբավարարեին շրջանի բնակիչներին: Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները դեմ են առաջարկվող բոլոր տարբերակներին: Եվ չնայած կենտրոնական իշխանության կարծիքին ու դատական ատյանի որոշմանը՝ անկախության հանրաքվեի օր է նշանակվել սեպտեմբերի 25-ը:

Արարատի մարզում վթարի է ենթարկվել Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ծառայողական մեքենան: Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են Hyundai եւ Volkswagen մակնիշների մեքենաները: Պատահարի հետեւանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ Hyundai-ն հաշվառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին: Վթարի ժամանակ պաշտոնյան ավտոմեքենայում չի եղել:

Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Մի երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել: Նա Էջմիածնի 28-ամյա բնակիչ Երվանդ Համբարձումյանն է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահներն արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը, սակայն նրա անունը չեն հայտնում: Կասկածյալին որոնում են: Ոստիկանության տվյալներով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:

Սեպտեմբերի 18-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, ֆունտինը՝ 649, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա:

Սեպտեմբերի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ