News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի իշխանությունները գարեջրի ամենամյա փառատոնը չեղարկել են՝ հարցի «զգայունության» հետ կապված: Փառատոնը պետք է անցկացվեր հոկտեմբերի 6-7-ը:

AFP-ն հայտնում է, որ քաղաքային իշխանությունները նման քայլի են գնացել, երբ տեղական Իսլամական կուսակցությունը բողոքել է փառատոնի անցկացման առիթով, որը կարող է «հանցագործությունների, բռնաբարությունների եւ ապօրինի սեքսի» աճ առաջացնել:

Կուալա Լումպուրի քաղաքապետարանը հայտնել է, որ մերժել է Better Beer Festival 2017-ի կազմակերպիչների միջոցառումն անցկացնելու հայտը՝ նշելով, որ եթե նրանք որոշեն այն անցկացնել առանց իշխանությունների թույլտվության, ապա կպատժվեն օրենքի համաձայն:

Վերջին 5 տարիներին Կուալա Լումպուրում գարեջրի փառատոնն անցկացնող Mybeer (M) Sdn Bhd ընկերությունը ափսոսանք է հայտնել իշխանությունների որոշման կապակցությամբ: «Մեզ հայտնել են, որ որոշումն ընդունվել է քաղաքական զգայունության հետ կապված»,- ասել են կազմակերպիչները: Կուալա Լումպուրի քաղաքապետը հաստատել է, որ այն, այո, շատ զգայուն հարց է, սակայն հրաժարվել է հերքել կամ հաստատել, որ փառատոնի չեղարկումը կապված է կրոնական հարցերի հետ:

Իսլամական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ քաղաքապետարանը համարել է, որ «մալայզացիները մերժում են ցանկացած անբարոյական փառատոնի կազմակերպումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ