Սեպտեմբերի 19-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գլխավոր փողոցի 2-րդ փակուղու Ա. Ա.-ին պատկանող թիվ 8 տան մոտակայքում այրվում է մոտ 750 հակ կուտակած անասնակեր եւ ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 06:23-ին: