News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռաքել Դոջը պաշտոնապես ստանձնել է Բրազիլիայի գլխավոր դատախազի պաշտոնը՝ այսպիսով այս պատասխանատու պաշտոնում դառնալով  առաջին կինը, հայտնում է Folha de Sao Paulo պորտալը:

Պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի է ունեցել երկրի գլխավոր դատախազության շենքում՝ Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերի մասնակցությամբ: Իր ելույթում Դոջը խոստացել է ամեն ջանք գործադրել Բրազիլիայում իշխանության ճյուղերի միջեւ «ներդաշնակության» ապահովման համար, ինչպես նաեւ շարունակել  նավթային Petrobras ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի քննությունը, որի հետեւանքով երկրի ղեկավարության կազմում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ