Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ համաժողովի մասնակիցները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում: