News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն, նրանք պետք է հաղթահարեն դժվարությունները: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք միմյանցից նեղանալու իրավունք չունենք: Պետք չէ վատից կառչել: Եթե նույնիսկ ամեն մեկը չունի մեղքի բաժին, ապա մեզանից ամեն մեկը կարող է մի փոքր ավելին անել: Մեզ առաջադեմ եւ զարգացած երկիր է պետք, որը աշխարհի բոլորի հայերին ձգող կենտրոն կդառնա: Մենք չպետք է պատրանքներ ունենանք: Անհրաժեշտ է դրանք հաղթահարել եւ պատկերացնել, թե ինչպիսի վիճակում ենք եւ ինչ կարող ենք անել: Անհրաժեշտ է միավորել բոլոր նրանց, ով անտարբեր չէ իր հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news