News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժենմին Ժիբաո» չինական խոշորագույն թերթը գործարկում է տեղական եւ միջազգային լրատվամիջոցների հետ համագործակցության մեդիա կենտրոն։ Այս մասին «Մեկ ճանապարհ, մեկ գոտի 2017»  մեդիահամագործակցության ֆորումի ժամանակ ասել է թերթի տնօրեն Յան Չժենյուն, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Կենտրոնի նպատակներից մեկը համատեղ հարցազրույցների անցկացումն է։ Թերթի տնօրենի խոսքով՝ «Ժենմին Ժիբաոն» մասին «Մեկ ճանապարհ մեկ գոտի» տնտեսական նախաձեռնության շրջանակում   ակտիվ աշխատում է տարբեր երկրների միջեւ լրատվամիջոցների համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ նախաձեռնության շրջանակում կգործարկվի նաեւ միջազգային հետազոտական եւ մշակութային–հետազոտական կենտրոն։

Հիշեցնենք, որ Չինաստանի Դունհուան քաղաքում սեպտեմբերի 19-ին բացվել է մեդիահամագործակցության «Մեկ ճանապարհ, մեկ գոտի 2017» մեդիա ֆորումը։ Ֆորումին մասնակցում են 126 երկրների 265 լրատվամիջոցներ, որոնց թվում՝ NEWS.am–ի, Նոյյան տապան գործակալության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները։ Սա 2014 թվականից սկսած՝ արդեն 3-րդ նմանատիպ ֆորումն է, որն ընթանում է Չինաստանի «Ժենմին Ժիբաո» պետական թերթի հովանու ներքո։

Ֆորումը կոչված է Չինաստանի կողմից գործարկված ներ մետաքսի ճանապարհի երկրների լրատվամիջոցների հետ կապեր հաստատելուն եւ դրա զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ